Հետևեք մեզ։

Փաստացի խաղաղության պայմանագրի ամբողջ տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է. Արարատ Միրզոյան

13:47, 09 սեպտեմբեր 2024
Փաստացի խաղաղության պայմանագրի ամբողջ տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է. Արարատ Միրզոյան

Տեխնիկապես և փաստացի խաղաղության պայմանագրի ամբողջ տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է, և մեր առաջարկն է եղել ստորագրել այն, ինչը հաջողվել է այս ընթացքում համաձայնեցնել: Այս մասին Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

 

Միրզոյանը նշել է, որ երբեմն ադրբեջանական կողմն այլ նախապայմաններ ու այլ խնդիրներ է փորձում ներառել բանակցային գործընթաց։

 

«Մեր մոտեցումն է, որ օր առաջ, րոպե առաջ կարող ենք ստորագրել համաձայնեցված տեքստը»,-ասել է Միրզոյանը։


Նա նշել է, որ Խաղաղության պայմանագրի 16 հոդվածից 13-ն ամբողջապես է համաձայնեցված, 3-ը՝ մասնակի, նախաբանն առանձին է։