Հետևեք մեզ։

Հայաստան է ժամանել Եվրահանձնաժողովի փոխնախագահը՝ մեկնարկելու վիզայի ազատականացման երկխոսությունը

13:56, 09 սեպտեմբեր 2024
Հայաստան է ժամանել Եվրահանձնաժողովի փոխնախագահը՝ մեկնարկելու վիզայի ազատականացման երկխոսությունը

Հայաստան է ժամանել Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը։

 

Այզ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

 

«Ուրախ եմ ողջունել Եվրահանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասին Հայաստանում՝ բանակցությունների համար ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ ամրապնդելու ՀՀ-ԵՄ գործընկերությունը, մեկնարկելու վիզայի ազատականացման երկխոսությունը»,- ասված է գրառման մեջ։