Ինքնասպան է եղել Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանի փեսան՝ գործարար Լորիս Եղոյանը։ Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին իրավապահները նրա դին հայտնաբերել են Արմավիրի մարզի Դողս բնակավայրի Մոնթեի փողոցում գործող հյուրատանը։ Եղոյանի դին հայտնաբերվել է հրազենային վնասվածքով, հանցագործության գործիք ատրճանակը՝ դիակի կողքին։ Եղոյանը 38 տարեկան էր, գրում է «Հրապարակ»-ը։
Նա ինքնասպանություն է գործել ԱՀ նախկին նախագահի կողմից պարգևատրված «Բերետա» տիպի ատրճանակով։ Նշված հյուրատունը պատկանել է նրան։
Hayastan.news-ի տեղեկություններով՝ Եղոյանը և Արշավիր Ղարամյանի դուստրն ամուսնալուծված էին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։