Հետևեք մեզ։

Արցախի Հանրապետությունը, ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում, օկուպացվել է Ադրբեջանի կողմից. Մետաքսե Հակոբյանը՝ Ալեն Սիմոնյանին

16:01, 09 սեպտեմբեր 2024
Արցախի Հանրապետությունը, ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում, օկուպացվել է Ադրբեջանի կողմից. Մետաքսե Հակոբյանը՝ Ալեն Սիմոնյանին

Արցախի Հանրապետությունը լուծարված չէ:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանն առ այն, թե Արցախի Հանրապետությունն իրեն լուծարել է։

 

«Արցախի Հանրապետությունը, ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում, օկուպացվել է թշնամի ադրբեջանի կողմից…»,- գրել է Հակոբյանը։

 

Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովում ելույթ ունենալիս, ի պատասխան Արծվիկ Մինասյանի հարցին, թե ինչու Արցախի ԱԺ-ի հետ միջխորհրդարանական հանձնաժողովը նիստեր չի անցկացնում, հայտարարել է. «Արցախի Հանրապետությունն իրեն լուծարել է, Լեռնային Ղարաբաղի, Արցախի որևէ պաշտոնյա այլևս գոյոթյուն չունի»։