Հետևեք մեզ։

Երևանը և Դուշանբեն կապված են ջերմ և բարեկամական հարաբերություններով. Նիկոլ Փաշինյանը՝ Տաջիկստանի նախագահին

16:14, 09 սեպտեմբեր 2024
Երևանը և Դուշանբեն կապված են ջերմ և բարեկամական հարաբերություններով. Նիկոլ Փաշինյանը՝ Տաջիկստանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ էմոմալի Ռահմոնին՝ Անկախության օրվա առիթով: Ուղերձում ասված է.

«Հարգելի էմոմալի Ռահմոն,

Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Տաջիկստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։

Երևանը և Դուշանբեն կապված են ջերմ և բարեկամական հարաբերություններով, որոնք դարձել են բոլոր ոլորտներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կառուցողական փոխգործակցության հիմքը։

Վստահ եմ, որ երկկողմ արդյունավետ շփումներն այսուհետ ևս կնպաստեն Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև համագործակցության ներուժի արդյունավետ իրականացմանն ու ընդլայնմանը։

Այս նշանակալից օրը մաղթում եմ Ձեզ, հարգելի Էմոմալի Ռահմոն, քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և բարգավաճում»։