Մոսկվայի քաղաքային դատարանը երկարացրել է գործարար Լյովա Մարտիրոսյանի կալանքը, ով ներգրավված է կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ կադրերի գլխավոր վարչության պետ Յուրի Կուզնեցովի գործով։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Մոսկվայի Բասմանի դատարանը քննչական մեկուսարան է ուղարկել ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետ Յուրի Կուզնեցովի քրեական գործով ենթադրյալ կաշառք տվող Լյովա Մարտիրոսյանին։
Կուզնեցովը Մարտիրոսյանի հետ անձամբ ծանոթ է եղել ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի 8-րդ վարչությունում ծառայությունից։Կրասնոդարցի հայ գործարարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ։ Քննության վարկածով՝ Կուզնեցովը, անձամբ ծանոթ լինելով Մարտիրոսյանի հետ, որոշել է կաշառք ստանալ այն գործողությունների համար, որոնցով նա իր պաշտոնեական դիրքի, զբաղեցրած պաշտոնի և հեղինակության շնորհիվ կարող էր նպաստել կաշառք տվողի շահերին։