Մոսկվայի մարզի Ռուզա շրջանում կործանվել է «Ալեքս-251» ինքնաթիռ-ամֆիբիա՝ թեթեւ ինքնաթիռ (երկշարժիչ թռչող նավ)։
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են օպերատիվ ծառայությունները, զոհվել է երկու մարդ։
Ինքնաթիռը, որը պատկանում էր «Վատուլինո» աերոկումբին կործանվել է Վատուլինո օդանավակայանի մոտ՝ ուսումնամարզական թռիչքի ժամանակ։ Հրդեհ չի եղել, տեղում տուժածներ և ավերածություններ չկան
Ավելի վաղ, հաղորդվել էր, թե կործանվել է Ան-2 ինքնաթիռ։