Հետևեք մեզ։

Հնդկաստանի Գերագույն դատարանը թույլ չի տվել սահմանափակել զենքի արտահանումը Իսրայել

18:30, 09 սեպտեմբեր 2024
Հնդկաստանի Գերագույն դատարանը թույլ չի տվել սահմանափակել զենքի արտահանումը Իսրայել

Հնդկաստանի Գերագույն դատարանը մերժել է Գազայի հատվածում Հնդկաստանի կողմից Իսրայելին զենք վաճառելու և ռազմական օգնության սահմանափակման վերաբերյալ միջնորդությունը:

 

«Գերագույն դատարանը չի կարող միջամտել երկրի արտաքին քաղաքականությանը։ Իսրայել զենք արտահանող Հնդկական ընկերությունները մատակարարումները դադարեցնելու դեպքում պատասխանատվություն կկրեն պայմանագրային պարտավորությունների խախտման համար»,- ասված է բարձրագույն դատարանի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:

 

 

Միայն Հնդկաստանի կառավարությունն ունի երկրի արտաքին քաղաքականությունն իրականացնելու լիազորություն և իրավասություն։ «Հայցվորների միջնորդությունը բավարարելիս Գերագույն դատարանը ստիպված կլինի վճիռներ ընդունի Իսրայելի դեմ, որն անկախ ինքնիշխան պետություն է և ենթակա չէ հնդկական դատարանների իրավասությանը»,- ասված է Գերագույն դատարանի որոշման մեջ։

 

Իսրայելին զենքի մատակարարումների սահմանափակումներ պահանջող միջնորդագիր են ներկայացրել մի շարք հնդիկ քաղաքական և հասարակական գործիչներ։

 

«Այդ պետությունը մեղավոր է Գազայի հատվածում ցեղասպանության համար, և, հետևաբար, հնդկական զենքի արտահանումը Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի խախտում կլինի»,- նշել են միջնորդագրի հեղինակները։

 

Միջնորդագրի հեղինակները  Գերագույն դատարանին կոչ են արել առաջարկել Հնդկաստանի կառավարությանը չեղյալ համարել գոյություն ունեցող և  հայրենական ընկերություններին Իսրայել զենք և ռազմական տեխնիկա արտահանելու համար նոր արտոնագրեր չտրամադրել: