Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը քննարկում է Երևան-Լոս Անջելես և Երևան-Նյու Յորք ուղիղ չվերթներ սկսելու հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովի նիստում այս մասին տեղեկացրել է ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը։
«Երևան-Լոս Անջելես և Երևան-Նյու Յորք ուղիղ չվերթի մասով քննարկում ենք ունեցել։ Հիմա օրենսդրական որոշակի խնդիրներ կան՝ կոդերի հարց կա, Եվրամիության օդային տարածքով չվերթ իրականացնելու հարց կա և նմանատիպ բազմաթիվ տեխնիկական հարցեր։ Բայց, կարծում եմ, որ այդ ուղղությամբ նույնպես կունենանք առաջընթաց»,- ասել է Արմեն Սիմոնյանը։