Հետևեք մեզ։

Ինդոնեզիայում ինքնաթիռը, որում եղել է 48 ուղևոր, դուրս է եկել թռիչքուղուց

19:11, 09 սեպտեմբեր 2024
Ինդոնեզիայում ինքնաթիռը, որում եղել է 48 ուղևոր, դուրս է եկել թռիչքուղուց

Ինդոնեզիայի Պապուա նահանգում ինքնաթիռը, որում եղել է 48 ուղեւոր, դուրս է եկել թռիչքուղուց։ Միջադեպի հետեւանքով մի քանի ուղեւոր վիրավորվել է։ Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Արդյանի ոստիկանության պետ Ուկի Հերկախիոյին։

 

Իրավապահները հետաքննում են միջադեպը: Ոստիկանապետը վստահեցրել է, որ ձեռնարկվելու են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հետագայում նմանատիպ դեպքերը կանխելու համար։


Մեկ այլ միջադեպ ինքնաթիռի հետ տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ի երեկոյան։ Մոսկվայից Ստամբուլ PC389 չվերթն իրականացնող Airbus A320 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Վարշավայի օդանավակայանում։ Ինքնաթիռը օդանավակայանից դուրս է եկել 04:44-ին՝ հինգ ժամ անցկացնելով Լեհաստանի մայրաքաղաքում։