Հետևեք մեզ։

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարն այցելել է Մոնղոլիա

19:23, 09 սեպտեմբեր 2024
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարն այցելել է Մոնղոլիա

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Ռոբ Բաուերը այցելել է Մոնղոլիա՝ այդ երկրի գլխավոր շտաբի պետ Սունրեվին Գանբյամբայի հրավերով։ Այս մասին ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավարը գրառում է արել X-ում, հայտնում է aysor.am։

 

«Ինձ համար մեծ պատիվ է Գլխավոր շտաբի պետ Սունրեվին Գանբյամբայի կողմից Մոնղոլիա այցելելու հրավեր ստանալը, ինչպես նաև հանդիպելը մոնղոլ խաղաղապահների հետ, ովքեր ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակում ծառայում էին Կոսովոյում և Աֆղանստանում»,- գրել է Բաուերը։

 

Նա հավելել է, թե Մոնղոլիան երկու տասնամյակ շարունակ հանդիսանում է ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերը։