Հետևեք մեզ։

Խաղաղության համաձայնագիրը չպետք է ստորագրվի այնպես, ինչպես առաջարկում է հայկական կողմը. Հաջիզադե

19:54, 09 սեպտեմբեր 2024
Խաղաղության համաձայնագիրը չպետք է ստորագրվի այնպես, ինչպես առաջարկում է հայկական կողմը. Հաջիզադե

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն պատասխանել է տեղական լրատվամիջոցների հարցերին՝ ուղղված «Խաղաղության պայմանագրի» և հաղորդակցության վերաբերյալ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այսօրվա հայտարարություններին։

 

Հաջիզադեի խոսքով՝ թեև նախագծի վերաբերյալ բազմաթիվ դրույթներ  համաձայնեցված են, այսինքն՝ մոտ 80%-ը, որոշ դրույթների շուրջ համաձայնության հասնել դեռևս հնարավոր չէ։

 

«Սակայն դա չի նշանակում, որ համաձայնագիրը պետք է ստորագրվի ինչպես առաջարկում է հայկական կողմը, նախագծից հանվի չհամաձայնեցված դրույթները։ Սա չի կարելի ընդունելի համարել, քանի որ խաղաղության համաձայնագիրը որպեսզի լինի կայուն և հաջողակ, պետք է հստակեցնել երկու երկրների միջև խնդրահարույց հարցերը մի շարք ուղղություններով»,- ասել է նա:

 

Խոսնակը կրկին առաջ է տարել այն վարկածը, որ համաձայնագրի նախագիծը ստորագրելու համար Հայաստանը պետք է համապատասխան փոփոխություններ կատարի իր Սահմանադրության մեջ։

 

«Ինչ վերաբերում է օտարերկրյա մասնավոր ընկերությանը երկու երկրների տարածքում գործընթացին ներգրավելու մասին հայտարարությանը, ապա նշում ենք, որ Ադրբեջանը երբեք չի քննարկել իր տարածքում երրորդ կողմի ներգրավման հարցը։ Եթե հայկական կողմն իսկապես շահագրգռված է տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ, ապա պետք է կատարի իր պարտավորությունները»,- ասել է Հաջիզադեն։