Հետևեք մեզ։

Արցախի մասին խոսում է ԱԺ նախագահի աթոռը զավթած անձը, որը հայտնի է քաղաքացիների վրա թքելով. Սրբազան

20:06, 09 սեպտեմբեր 2024
Արցախի մասին խոսում է ԱԺ նախագահի աթոռը զավթած անձը, որը հայտնի է քաղաքացիների վրա թքելով. Սրբազան

Խորհրդարանի նախագահի աթոռը զավթած անձը, որը հայտնի է քաղաքացիների վրա թքելով և բարոյականության հետ աղերս չունեցող հատկանիշներով, խոսել է Արցախի մասին, այս մասին այսօր սուրբ Աննա եկեղեցու բակում ասել է Բագրատ Սրբազանը, անդադառնալով այսօրբա ԱԺ հայտարարություններին 

«Հավանաբար այս վերջին օրերի արցախյան տրամադրությունը ծանր է ազդել իր ու իր տերերի վրա և հատուկ հրահանգ են ստացել հարձակվել այդ ուղղությամբ»,- ասաց Սրբազանը։

 

Նրա խոսքով, որքան ժամանակները խորանում են, այդքան այդ մարդկանց վախից բխած ցինիզմն ու լկտիության գերադրական աստիճանն արտայատվում է։