Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, առևանգումը կազմակերպել է շաբաթներ առաջ ԱՄՆ-ից Հայաստան վերադարձած Երևանի բնակիչ 37-ամյա Վաչե Ի․-ն, ով ստեղծել է խումբ և համագործակցել նրանց հետո։ Խմբի մեջ են եղել Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Մ․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 41-ամյա Արծրուն Օ․-ն, Տավուշի մարզի բնակիչ 48-ամյա Արկադի Պ․-ն, Երևանի բնակիչ 41-ամյա Արտյոմ Մ․-ն։
Ոստիկանությունը, ԱԱԾ-ն եւ Քննչական բաժինը պարզել են որտեղ են գտնվում կասկածյալները և սեպտեմբերի 8-ին, Իսակովի պողոտայում հայտնաբերել են Վաչե Ի․-ին, Ռոբերտ Մ․-ին և Արծրուն Օ․-ին։ Նրանք անձի առևանգում կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։