Հետևեք մեզ։

Այսօր ունենք մի իրականություն, որտեղ ՀՀ Սահմանադրական կարգի հիմունքները տապալված են. Սահմանադրագետ

20:19, 09 սեպտեմբեր 2024
Այսօր ունենք մի իրականություն, որտեղ ՀՀ Սահմանադրական կարգի հիմունքները տապալված են. Սահմանադրագետ

Այսօրվա իշխանությունները դավաճանական քայլեր են կատարել և՛ արցախահայության նկատմամբ, և՝ ցեղասպանության ճանաչման հետ կապված, այս մասին սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:

 

նրա խոսքով, այսօր մենք գործ ունենք մի իրականության հետ, երբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական կարգի հիմունքները տապալված են։

 

«Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, բայց մենք տեսանք, թե ինչպես այդ բարձրագույն Սահմանադրական ուժը 2019 և 2020 թվականներին ոտնահարվեց Ազգային ժողովի կողմից, որը չունենալով ոչ մի լիազորություն, գլխատեց Սահմանադրական դատարանը»,- ասաց սահմանադրագետը: