Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ:
«Իրանի առջև բարդ խնդիր է դրված՝ խուսափել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանն առնչվող թակարդից և դիմակայել իր հարևանների՝ պատմական սահմանները փոխելու փորձերին։ Քանի որ Ադրբեջանը և Թուրքիան Հայաստանի հարավում ակտիվորեն առաջ են մղում միջանցքի նախագիծը, Իրանը պետք է ամուր դիրքորոշվի՝ պաշտպանելու համար իր ազգային շահերը և աշխարհառազմավարական դիրքը»: