ՀՀ նախագահի հրամանագրով Հարություն Պետրոսյանը նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։
Հրամանագրում ասվում է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2024 թվականի սեպտեմբերի 3-ի ԲԴԽ-82-Ո-166 որոշմամբ ներկայացված առաջարկությունը, Հարություն ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ քրեական դատարանի դատավոր»։