Հետևեք մեզ։

«Ես և իմ հայրենիքը» առարկա, բայց ոչ մի խոսք հայրենիքի մասին․ ԿԳՄՍՆ նոր ձեռքբերումը

19:22, 09 սեպտեմբեր 2024
«Ես և իմ հայրենիքը» առարկա, բայց ոչ մի խոսք հայրենիքի մասին․ ԿԳՄՍՆ նոր ձեռքբերումը

ԿԳՄՍՆ-ի որոշմամբ՝ «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն» առարկաներ 6-րդ դասարանում այլևս չեն լինելու, փոխարենը դպրոցներում կդասավանդվի «Ես և իմ հայրենիքը» առարկան նոր դասագրքով, որի բովանդակությունը տարակարծությունների տեղիք է տալիս։

 

Oragir.News-ը թեմայի շուրջ զրուցել է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ։

 

Փորձագետի կարծիքով՝ իշխանությունը գուցե փորձում է կրթական փոփոխությունները համապատասխանեցնել օրվա քաղաքական կոնյուկտուրային։

 

«Այսօր հանձնարարական է գնացել դպրոցներ, որ եթե «Հայոց պատմություն» առարկան անցնում են աշակերտները, այդ դասաժամերից մեկը կրճատում են և ավելացնում այդ նոր առարկան։ Սա կարելի է գնահատել որպես քաղաքականության ազդեցություն կրթական հաստատությունների և կրթական համակարգի վրա։ Պետք է ուսումնասիրել նաև այս նոր դասագրքերի բովադակությունը և հասկանալ, թե որքանով առնչություն ունեն հայրենիքի պատմության հետ։ Չի՛ կարելի կրթությունը քաղաքականացնել, դա անթույլատրելի է»,- ասել է Ատոմ Մխիթարյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները