Հետևեք մեզ։

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15:00-ին, մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում տեղի կունենա կարևոր հավաք. Սրբազան

21:36, 09 սեպտեմբեր 2024
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15:00-ին, մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում տեղի կունենա կարևոր հավաք. Սրբազան

Սեպտեմբերի 22-ը մեր հաղթանակի սկիզբն է լինելու: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց Սրբազան պայքարի  առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ խոսելով սեպտեմբերի 22-ին Մարզահամերգային համալիրում սպավող մեծ հավաքին։



Սրբազանը նշեց նաև՝  այժմ ընթացող պայքարի վերջնարդյունքը պետք է լինի երկրում սահմանադրական կարգը վերականգնելը, բարոյական նորմերը վերականգնելը։



«Սեպտեմբերի 22-ին, ժամը 15։00-ին Մարզահամերգային համալիրում  մեր մեծ, շատ կարևոր  հավաքն է տեղի ունենալու։ Դա հանրահավաք չէ, համագումար չէ, միտված է հանրահավաքային տրամաբանությունից դուրս՝ ճանապարհ ցույց տալու։ Եվ ես գրեթե համոզված եմ, որ դա լինելու է մեր հաղթանակի սկիզբը։ Երկրում տրամադրությունը ամբողջությամբ կա, մնում է՝ ճիշտ ճանապարհով, իրական լուծումներով առաջնորդվել և այս ամբողջ պայքարը հասցնել իր տրամաբանական եզրահանգմանը»,- ասաց Բագրատ Սրբազանը: