Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի հերթական նիստի ժամանակ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսսին կոչ է արել գրոհներ չձեռնարկել ատոմակայանների վրա։
Նա օգոստոսի վերջին այցելել էր Կուրսկի ատոմակայան, որտեղ լուրջ իրավիճակ էր։ Գրոսսին չափազանց կարևոր է համարում թույլ չտալը, որ միջուկային վթար տեղի ունենա եւ ռուս-ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել։
«Ատոմակայանների վրա հարձակումներն անընդունելի են, անկախ նրանից, թե որտեղ են դրանք տեղակայված»,- ասել է նա, հավելելով, որ ՄԱԳԱՏԷ-ն հետևում է Կուրսկի շրջանում ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններին, քանի որ այստեղ է գտնվում Կուրսկի ատոմակայանը։