Հետևեք մեզ։

Փաշինյանը ԱԱԾ-ի միջոցով իմացել է, որ իրեն հրավիրելու են Մայր Տաճարի բացմանը և նախօրոք խուսանավել է

21:06, 09 սեպտեմբեր 2024
Փաշինյանը ԱԱԾ-ի միջոցով իմացել է, որ իրեն հրավիրելու են Մայր Տաճարի բացմանը և նախօրոք խուսանավել է

Թե' Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե' նախագահը, թե' ԱԺ խոսնակը հրավիրված են սեպտեմբերի վերջին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայանալիք Մայր Տաճարի վերաօծման արարողությանը, մեր հեռախոսները լսվում են, իրենք գիտեին, որ նման որոշում կա, սակայն մեկ օր առաջ հատուկ հայտարարեցին, թե Փաշինյանը հրավեր չի ստացել։

 

Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

 

Ըստ Սրբազանի, Մայր Աթոռը՝ անկախ ունեցած տարաձայնություններից, որոշում է ընդունել պատշաճ հրավեր ուղարկել, սակայն անգամ դրա կարիքը չկար։ «Եթե հայ քրիստոնյա են, գիտեն, որ Մայր Տաճարի վերաօծումն է, իրենք պետք է վեր կենային ու գային», - ասել է նա ու չի բացառել, որ իշխանությունը կարող է և ներկա գտնվել։

Վերլուծական

Ամենաընթերցվածները