Հետևեք մեզ։

Ցնցված եմ հայերի տառապանքների պատմություններով․ Նիդեռլանդների դեսպանը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

21:14, 09 սեպտեմբեր 2024
Ցնցված եմ հայերի տառապանքների պատմություններով․ Նիդեռլանդների դեսպանը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

«Ցնցված եմ այս թվով հայերի աներևակայելի տառապանքների ցուցադրությամբ ու պատմություններով: Հուշարձանը առհավատչյա է այս սարսափելի ողբերգությունը չմոռանալու համար»:

 

Մարիկե Մոնրո-Վինթերը` Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանը, այցելել է Ծիծեռնակաբերդ, ծաղիկներ խոնարհել հուշակոթողին, շրջել ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, գրառում կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:

 

Այդ մասին հայտնում են ՀՀ-ում Նիդեռլանդների դեսպանությունից։

Վերլուծական

Ամենաընթերցվածները