Հայաստանին և Ադրբեջանին հաջողվել է համաձայնության գալ խաղաղ համաձայնագրի նախագծի 13 հոդվածների և նախապայմանների շուրջ։
Այս մասին «Երևան երկխոսություն» միջազգային ֆորումի ընթացքում ելույթ ունենալիս ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց՝ Հայաստանի իշխանություններն առաջարկում են ադրբեջանական կողմին ստորագրել այդ արդեն իսկ համաձայնեցված կետերը։
«Խաղաղության պայմանագրի նախագծի 13 հոդվածները, նախաբանը լիովին համաձայնեցված են», - ասաց նա։
Փաշինյանը նշեց՝ մասամբ համաձայնեցված հոդվածները երեքն են, որոնք բաղկացած են երկու նախադասությունից։