Հետևեք մեզ։

«Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապը նոյեմբեէի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի ենթաբովանդակային դրույթ է. Նիկոլ Փաշինյան

10:47, 10 սեպտեմբեր 2024
«Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապը նոյեմբեէի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի ենթաբովանդակային դրույթ է. Նիկոլ Փաշինյան

Փորձ է արվում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը ներկայացնել այնպես, թե այն իբր Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապն ապահովելու մասին է։ Այս մասին «Երևան երկխոսություն» միջազգային ֆորումի  ընթացքում ելույթ ունենալիս ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

 

«Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապը 9-րդ կետի ենթաբովանդակային դրույթ է, 9-րդ կետի հիմնական բովանդակությունը տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին է»,- ասաց Փաշինյանը։

 

Անդրադառնալով խաղաղության համաձայնագրին՝ Փաշինյանը նշեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ դրույթ է նախատեսվում խաղաղության համաձայնագրի` այս պահին համաձայնեցված մասում։