Հետևեք մեզ։

Հայաստանում կան աննախադեպ հնարավորություններ. Գևորգ Պապոյան

12:01, 10 սեպտեմբեր 2024
Հայաստանում կան աննախադեպ հնարավորություններ. Գևորգ Պապոյան

Լիտվայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Վիլնյուսի առևտրաարդյունաբերակլան և արհեստների պալատում մասնակցել է հայ-լիտվական գործարար համաժողովի բացման արարողությանը։

Միջոցառմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արա Մարգարյանը։

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ նախարարը ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման մոդելը՝ նշելով, որ ներկայումս սպառման հաշվին աճող տնտեսական մոդելը փոխարինվում է ներդրումների հաշվին աճող տնտեսական մոդելով։ Նա նաև ավելացրել է, որ բազմաթիվ ծրագրեր են իրականացվում արդյունաբերության, լոգիստիկայի, անշարժ գույքի զարգացման, գյուղատնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտներում, որոնք կարող են գրավիչ լինել լիտվացի գործարարների համար։

«Հայաստանում կան աննախադեպ հնարավորություններ, որոնցից կարող են օգտվել նաև լիտվացի գործարարները, և համոզված եմ, որ այսօրվա հանդիպումը ևս մեկ հնարավորություն է նոր,  արդյունավետ կապեր հաստատելու ու հետագա համագործակցությունն ընդլայնելու համար», - նշել է Գևորգ Պապոյանը։

Համաժողովին մասնակցել են տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարներ Հայաստանից և Լիտվայից։