Հետևեք մեզ։

Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման վերաբերյալ հարցեր

13:52, 10 սեպտեմբեր 2024
Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման վերաբերյալ հարցեր

Սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել երկկողմ հանդիպում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի միջև։

 

Այս մասին ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տեղեկատվության մեջ։

 

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության հեռանկարները, ինչպես նաև մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել համատեղ վարժանքների ինտենսիվության բարձրացման վերաբերյալ։


Այնուհետև կողմերը քննարկել են տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման, ռազմական, ռազմատեխնիկական, ռազմական կրթության ոլորտներում համագործակցության նոր հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։