Սեպտեմբերի 10-ին Ղազախստանի Թուրքեստան շրջանի Օրդա զորավարժարանում տեղի է ունեցել «Անսահման եղբայրություն - III» բազմազգ համատեղ հատուկ նշանակության զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ Հորդանանը և Ղրղզստանը որպես դիտորդներ են հրավիրվել Ադրբեջանի, Ղազախստանի, Թուրքիայի, Պակիստանի, Քաթարի և Ուզբեկստանի հատուկ նշանակության ուժերի մասնակցությամբ զորավարժություններին։
Զորավարժությունների նպատակն է ապահովել կառավարման մարմինների և ստորաբաժանումների գործունեության օպերատիվ համակարգումը, անձնակազմի գործնական հմտությունների բարձրացումը, փոխադարձ փորձի փոխանակումը և մասնագիտական հմտությունների կատարելագործումը:
Զորավարժությունների ավարտին հատուկ նշանակության ստորաբաժանումները կիրականացնեն ուսումնամարզական օպերատիվ առաջադրանքներ՝ բնակելի թաղամասում ապօրինի զինված խմբավորում հայտնաբերելու և վնասազերծելու համար։