Հետևեք մեզ։

Այսօր հատուկ ռազմական գործողությունը Ռուսաստանի նպատակներին հասնելու միակ ճանապարհն է. Պեսկով

13:59, 10 սեպտեմբեր 2024
Այսօր հատուկ ռազմական գործողությունը Ռուսաստանի նպատակներին հասնելու միակ ճանապարհն է. Պեսկով

Այսօր հատուկ ռազմական գործողությունը Ռուսաստանի նպատակներին հասնելու միակ ճանապարհն է, ուստի այն շարունակվում է, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Այս պահին հատուկ ռազմական գործողությունը, այլընտրանքների բացակայության պարագայում, մեր նպատակներին հասնելու միակ հնարավոր ճանապարհն է, ուստի այն շարունակվում է», - ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե Ռուսաստանը պատրա՞ստ է արդյոք հրաժարվել էներգետիկ օբյեկտների վրա հարձակումներից։ 


Ավելի վաղ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն ասել էր, որ մինչ Ուկրաինայի՝ Կուրսկի շրջան ներխուժելը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աջակցել է Թուրքիայի գաղափարին՝ դադարեցնել հարձակումները էներգետիկ օբյեկտների, առևտրային և քաղաքացիական նավատորմի վրա, սակայն Ուկրաինան ինքը հրաժարվել է նման պայմանավորվածություններից։