Հետևեք մեզ։

Հունգարիայի արտաքին գործերի նախարարը ժամանեց Երևան

14:57, 10 սեպտեմբեր 2024
Հունգարիայի արտաքին գործերի նախարարը ժամանեց Երևան

Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ժամանեց Երևան։

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հունգարիայի ԱԳ նախարարի ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։  

Օդանավակայանում Հունգարիայի ԱԳ նախարարին դիմավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։  

Հունգարիայի ԱԳ նախարարը «Երևանյան երկխոսություն» միջոցառման շրջանակներում կմասնակցի «Փոխկապվածության աշխարհաքաղաքականություն. մրցակցությունից համագործակցություն» խորագրով պանելային քննարկմանը։

Պետեր Սիյարտոն այցի շրջանակներում հանդիպում կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։