Հետևեք մեզ։

Հայաստանն ու Թուրքիան կարող են լիովին կարգավորել հարաբերությունները նույնիսկ վաղը. Ռուբինյան

16:44, 10 սեպտեմբեր 2024
Հայաստանն ու Թուրքիան կարող են լիովին կարգավորել հարաբերությունները նույնիսկ վաղը. Ռուբինյան

Հայաստանն ու Թուրքիան կարող են լիովին կարգավորել հարաբերությունները նույնիսկ վաղը։

 

Այս մասին «Երևանյան երկխոսություն» ֆորումի ընթացքում ելույթ ունենալիս հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

 

«Հայաստանի բոլոր կառավարությունները երբևէ պատմությունը չեն դրել Թուրքիայի հետ բանակցային գործընթացի մեջ։ Մենք պատրաստ ենք եղել բացել սահմանները և հաստատել դիվանագիտական հարաբերություններ»,- ընդծեց Ռուբինյանըև հավելեց՝ դրա համար հարկավոր է թուրքական իշխանության քաղաքական կամքը։