Հետևեք մեզ։

Հայաստանի ֆիտնեսներում այսօր աշխատում են մարզիչներ, որոնք վնասում են մարդկանց. Կարեն Գիլոյան

17:36, 10 սեպտեմբեր 2024
Հայաստանի ֆիտնեսներում այսօր աշխատում են մարզիչներ, որոնք վնասում են մարդկանց. Կարեն Գիլոյան

Հայաստանի ֆիտնեսներում այսօր աշխատում են մարզիչներ, որոնք իրավունք չունեն աշխատել, չունեն համապատասխան  կրթություն, բայց կատարում են չափազանց կարևոր աշխատանք։ Այս մասին ԱԺ–ում հայտարարել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը  «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի վերաբերյալ։

 

«Դեպքեր կան, որ ոչ թե կազդուրում են, այլ հակառակը՝ վնասում են այն մարդկանց, ովքեր իրենց առողջությունը վստահել են չորակավորված մասնագետների»,-ասել է Գիլոյանը։

 

Գիլոյանը նշել է՝ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի  մարզիչների արտոնագրի տրամադրման հարցն օրենքով  լուծվի։