Հետևեք մեզ։

Ավագանին կողմ է քվեարկել Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագծի նախագծին

18:01, 10 սեպտեմբեր 2024
Ավագանին կողմ է քվեարկել Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագծի նախագծին

Երևանի ավագանին կողմ է քվեարկել Երևան քաղաքի նոր գլխավոր հատակագծի նախագծին։

 

Այսօր ավագանու նիստում 32 կողմ, 13 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ Երևանի ավագանին ընդունեց հատակագծի նախագիծը։

 

«Մենք քաղաքապետի գլխավորությամբ հանձն առանք նոր գլխավոր հատակագծի մշակման աշխատանքները, որոնք մեկնարկել են մոտ 8 ամիս առաջ։ Փորձել ենք գեներացնել փաստաթուղթ, որով կարգավորվում են մի շարք հարցեր, որոնք առնչվում են Երևանի բնակիչներին»,-ասել է «Երևան նախագիծ» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սեդոյանը։