Հետևեք մեզ։

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներները եռակողմ համաձայնագիր են  ստորագրել

18:56, 10 սեպտեմբեր 2024
Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներները եռակողմ համաձայնագիր են  ստորագրել

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներները եռակողմ համաձայնագիր են  ստորագրել, տեղեկացնում է Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:


Փաստաթուղթը ստորագրել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը և Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանին:


Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Բաթումիում՝  Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի նախարարների 11-րդ եռակողմ հանդիպման շրջանակներում: