Հետևեք մեզ։

Կկայանա «Ավետարան ըստ Փարաջանովի» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմի առաջին ցուցադրությունը

17:05, 10 սեպտեմբեր 2024
Կկայանա «Ավետարան ըստ Փարաջանովի» կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմի առաջին ցուցադրությունը

ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 11-ին՝ ժամը 19:00-ին,  Կինոյի տանը կկայանա Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում նկարահանված «Ավետարան ըստ Փարաջանովի» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը:

 

Ֆիլմը նկարահանել է «Քաղաքակրթական կամուրջներ» կրթամշակութային հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

 

Ֆիլմը եզակի է իր ժանրային և ռեժիսորական լուծումներով:

 

Ֆիլմի մտահղացման հեղինակը և ռեժիսորն է Վիվյեն Բաստաջյան, սցենարի հեղինակները` Աստղիկ Սիմոնյանը և Վիվյեն Բաստաջյանը, բեմադրող  օպերատորը`  Վահագն Տեր-Հակոբյանը, կոմպոզիտորը` Արա Թորոսյանը, նկարիչը` Մադլեն Խաչատրյանը, ֆիլմի խորհրդատուն` Դավիթ Մուրադյան: Գլխավոր դերակատարներն են Վիվյեն Բաստաջյանը, Արամ Կարախանյանը, Դանիել Գեղամյանը:

 

Վերլուծական

Ամենաընթերցվածները