Հետևեք մեզ։

Այսօր բուհերը դարձել են քաղաքական հետապնդման օջախներ. Լիլիթ Գալստյան

17:23, 10 սեպտեմբեր 2024
Այսօր բուհերը դարձել են քաղաքական հետապնդման օջախներ. Լիլիթ Գալստյան

Բուհերում իրականացվում են քաղաքական զտումներ, որի հետևանքով դասախոսական  գործունեությունից մեկուսացվում են ոչ իշխանական  հայացքներ ունեցող դասախոսներ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Ազգային ժողովում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

  

Նա նշել է, որ Վ Բրյուսովի անվան պետական համալսարանից մեկուկես  տարում աշխատանից ազատվել  է շուրջ  50 դասախոս՝ համալսարանի աշխատակիցների 20 տոկոսը,  Բրյուսովի անվան պետական համալսարանից հետ չեն մնում ԵՊՀ միջազգային հարաբերությունների և ժուռնալիստիկայի ֆակուլտետները։

 

«Բուհերից բոլոր կուսակցական և խմբային երևույթներն  արմատախիլ անելու,  ռեկտորների կուսակցական  պատկանելիությունը բացառելու, բոլոր բուհերն  ապաքաղաքականացնելու խոստումով իշխանության եկած քաղաքական ուժը ոչ միայն բուհերի  կառավարման խորհրդի նախագահներ դարձրեց ՔՊ-ական Սուրեն Պապիկյանին, Տիգրան Ավինյանին, Վահագն Խաչատուրյանին և այլն, այլ նաև այսօր բուհերը դարձել են քաղաքական հետապնդման օջախներ»,- ասել է պատգամավորը։ 

Վերլուծական

Ամենաընթերցվածները