Առողջապահության նախարարությունը մշակել է կեսարյան հատումների նվազեցմանն ուղղված միջոցառումների նոր ծրագիր, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Առողջապահության նախարարի հրամանով այսուհետ բնական ուղիներով ծննդաբերության համար բժշկական կնետրոնին կհատկացվի ավելի գումար, քան մինչև այս նախատեսված էր: Հավասարեցվել է նաև բարդացած ծննդաբերության և առաջին աստիճանի բարդության կեսարյան հատման փոխհատուցման չափը։
Մինչ փոփոխությունը ծննդաբերության ժամանակ էպիդուրալ անզգայացումը իրականացվում էր վճարովի հիմունքներով, այժմ, ըստ կնոջ ցանկության, այն փոխհատուցվելու է` դրանով իսկ օգնելով կանանց հաղթահարել բնական ծննդաբերության հետ կապված վախերը և հոգեբանական խնդիրները: