Հետևեք մեզ։

«ՀրազՋԷԿ»- ում պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

20:07, 10 սեպտեմբեր 2024
«ՀրազՋԷԿ»- ում պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասին հատկանիշներով (շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք):

 

Ձևավորվել է քննչական խումբ, որը ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության պետի գլխավորությամբ գտնվում է դեպքի վայրում և իրականացնում է անհրաժեշտ առաջնային, անհետաձգելի քննչական գործողություններ։

 

Կատարվածի հանգամանքները, պատճառները պարզվում են: Նախաքննության միջանկյալ արդյունքների մասին ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն անհրաժեշտ տեղեկատվություն կհրապարակի»,- ասված է հաղորդագրության մեջ։

Վերլուծական