Գյումրին այս Ամանորին կունենա նոր տոնածառ։ Քաղաքի ավագանին կողմ քվեարկեց նոր տոնական ծառի համար համայնքային բյուջեից գումար հատկացնելու նախագծին։ Գյումրիի ավագանին սեպտեմբերի 10-ին կայացած հերթական նիստի ժամանակ կողմ քվեարկեց այդ նպատակին 68 մլն դրամ հատկացնելու որոշմանը՝ տեղեկացնում է «Արմենպրես»-ը։
Ներկայացնելով նախագիծը, Գյումրիի քաղաքապետի խորհրդական Լենա Ջիլավյանը տեղեկացրեց, որ այդ գումարի շրջանակներում ձեռք կբերվի արհեստական եղևնու ճյուղերից պատրաստված 25-30 մետր բարձրությամբ նոր տոնածառ։
Գումարի շրջանակներում եղևնին կունենա նաև նոր զարդարանքներ։ Գումարը ներառում է նաև տոնածառի մոնտաժման և ապամոնտաժման ծախսերը։ «Վարդանանց հրապարակում տեղադրվող տոնածառի մետաղական կառուցվածքը վնասված է և հնարավոր չէ վերանորոգել, որի հետագա շահագործումը վտանգավոր է և անհրաժեշտություն կա ձեռք բերելու նոր տոնածառ։
Նույն նախագծով ևս 7 մլն դրամ էլ կհատկացվի համայնքին պատկանող հին զարդարանքների վերանորոգման համար: