Հետևեք մեզ։

«Ես հաստատ չեմ ակնկալում մեղադրական վերդիկտ»․ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը ևս 3 ամիս կմնա տնային կալանքի տակ

21:06, 10 սեպտեմբեր 2024
«Ես հաստատ չեմ ակնկալում մեղադրական վերդիկտ»․ դատավոր Արուսյակ Ալեքսանյանը ևս 3 ամիս կմնա տնային կալանքի տակ

Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը ևս 3 ամիս կշարունակի մնալ տնային կալանքի տակ։ Որոշումն ընդունել է Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Վահե Դոլմազյանն այսօր՝ սեպտեմբերի 10-ին, տեղի ունեցած դատական նիստի ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է «Հետքը»։

 

Արուսյակ Ալեքսանյանը մեղադրվում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Նա բավարարել է «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի միջնորդությունը` փոխելով Սերգեյ Գրիգորյանի խափանման միջոցը և 2,5 մլն դրամ գրավի դիմաց նրան ազատելով կալանքից։ Ըստ մեղադրող կողմի` Սերգեյ Գրիգորյանը Արուսյակ Ալեքսանյանի եղբոր՝ Ռուստամ Ալեքսանյանի ընկերն է:

 

Իսկ փաստաբան Էրիկ Ալեքսանյանը մեղադրվում է դատավոր Արուսյակ Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։

 

Ամբաստանյալի աթոռին է նաև Արուսյակ Ալեքսանյանի օգնական Թամարա Պետրոսյանը, նա մեղադրվում է  դատավոր Արուսյակ Ալեքսանյանի կողմից ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելուն օժանդակելու մեջ։

Վերլուծական