Հետևեք մեզ։

Մատենադարանի պատվիրակությունն ԱՄՆ-ում է, հանդիպել են Նուբար Աֆեյանին

19:15, 10 սեպտեմբեր 2024
Մատենադարանի պատվիրակությունն ԱՄՆ-ում է, հանդիպել են Նուբար Աֆեյանին

Տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ՝ Մատենադարանի պատվիրակությունը Բոստոնի և Նյու Յորքի հայագիտական օղակների, թանգարանների պատասխանատուների և բարերարների հետ կքննարկի գիտական ու գործնական կապերի խորացման հնարավորությունները: Այս մասին հայտնում են Մատենադարանի մամուլի ծառայությունից։

 

 

Սեպտեմբերի 9-ին պատվիրակությունն այցելել է Ամերիկայի հայկական թանգարան (Բոստոն), հանդիպել գործադիր տնօրեն Ջեյսըն Սոհիկյանի և աշխատակիցների հետ, ծանոթացել ցուցադրություններին և Մատենադարանի Վերականգնման բաժնի աշխատակիցների՝ թանգարանի ձեռագրական հավաքածուների երկու տասնյակից ավելի նորոգած մատյաններին:

 

Պատվիրակությունը հանդիպել է նաև բարերար, դոկտոր Նուբար Աֆեյանին, ներկայացրել Մատենադարանի ընթացիկ և հեռանկարային գործունեությունը, քննարկել համագործակցության հնարավոր ուղղությունները:

Վերլուծական

Ամենաընթերցվածները