Հետևեք մեզ։

Իրանի դեսպանը կանչվել է Ուկրաինայի ԱԳՆ

21:37, 10 սեպտեմբեր 2024
Իրանի դեսպանը կանչվել է Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Կիևում Իրանի Իսլամական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Շահրիար Ամուզեգարը։

 

Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնել են, որ ուկրաինական կողմը խոր մտահոգություն է հայտնել Իրանի կողմից Ռուսաստանին բալիստիկ հրթիռների հնարավոր փոխանցման կապակցությամբ:

 

«Իրանցի դիվանագետին փոխանցվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության սեպտեմբերի 7-ի համապատասխան մեկնաբանությունը՝ խիստ նախազգուշացմամբ այն մասին, որ Իրանի կողմից Ռուսաստանին բալիստիկ զենքի մատակարարման փաստի հաստատումը կործանարար և անուղղելի հետևանքներ կունենա Ուկրաինա-Իրան երկկողմ հարաբերությունների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

Ավելի վաղ Իրանը հերքել էր Ռուսաստանին հրթիռներ մատակարարելու տեղեկությունը։