Ուկրաինական զորքերը պարբերաբար տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ների միջոցով, գնդակոծում և գրոհում են ՌԴ սահմանամերձ շրջանները։
Հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցները այսօր երեկոյան երկու ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Կուրսկի շրջանում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Սեպտեմբերի 10-ին` Մոսկվայի ժամանակով ժամը 20: 30-ի սահմաններում, կանխվել է Կիևի ռեժիմի հերթական փորձը՝ ահաբեկչական հարձակում իրականացնելու Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների վրա՝ օդանավային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ։ Հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցներով Կուրսկի մարզի տարածքում ոչնչացվել է ուկրաինական երկու անօդաչու թռչող սարք», – ասված է հաղորդագրության մեջ: