Ռուսաստանում Տաջիկստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ երկրի քաղաքացիներին խորհուրդ տալով ձեռնպահ մնալ Ռուսաստան մեկնելուց:
«Հաշվի առնելով Ռուսաստանի Դաշնությունում ցամաքային և օդային անցակետերում օտարերկրացիների մուտքի նկատմամբ հսկողության ուժեղացված ռեժիմը, ՌԴ-ում Տաջիկստանի Հանրապետության դեսպանությունը Տաջիկստանի Հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տալիս ժամանակավորապես ձեռնպահ մնալ Ռուսաստանի Դաշնություն մեկնելուց»,-ասված է Տաջիկստանի դեսպանատան հաղորդագրության մեջ։