Հետևեք մեզ։

Վրաստանի նախագահը հայտարարել է երկրորդ ժամկետի համար առաջադրվելու մտադրության մասին

23:57, 10 սեպտեմբեր 2024
Վրաստանի նախագահը հայտարարել է երկրորդ ժամկետի համար առաջադրվելու մտադրության մասին

Ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ պատրաստ է երկրորդ նախագահական ժամկետի համար առաջադրվել՝ Վրաստանը եվրոպական ճանապարհ վերադարձնելու համար։

 

«Ես պատրաստ եմ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել և առաջադրվել երկրորդ նախագահական ժամկետի համար՝ Վրաստանը եվրոպական ուղի վերադարձնելու նպատակով»,– ասել է նա եւ մեղադրել գործող իշխանություններին՝ քաղաքական ուղղությունը եվրաինտեգրումից Ռուսաստանի հետ մերձեցման փոխելու մեջ: