Հետևեք մեզ։

Չվստահել անծանոթից ստացված տեղեկությանը, ստուգել դրա հավաստիությունը. ՆԳՆ-ն հանդես է եկել կոչով

10:57, 11 սեպտեմբեր 2024
Չվստահել անծանոթից ստացված տեղեկությանը, ստուգել դրա հավաստիությունը. ՆԳՆ-ն հանդես է եկել կոչով

Սեպտեմբերի 10-11-ը Հայաստանում հեռախոսային խարդախության 11 դեպք է արձանագրվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

 

«Սեպտեմբերի 10–11–ն իրենց ազգականների կողմից իբրև վթարի ենթարկվելու, տուժածներին բուժօգնություն ցույց տալու և կատարող կողմին, այսպես ասած, քրեական պատասխանատվությունից ազատելու համար գումար պահանջելու վերաբերյալ քաղաքացիներից ՆԳՆ ոստիկանությունում ստացվել է 11 ահազանգ, որոնցից 3 դեպքով փոխանցվել է ընդհանուր 16.700 դոլար։

 

Ներքին գործերի նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում և հորդորում` չվստահել անծանոթից ստացված տեղեկությանը, ստուգել դրա հավաստիությունը, ինչպես նաև դիմել իրավապահներին»,-գրել է Սարգսյանը։

Վերլուծական