ՀՀ պետբյուջեից ԼՂ կառավարությանը կտրամադրվի 3.5 մլրդ դրամ գումարի չափով միջպետական վարկ։
Այս որոշումը կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի ցանկում է։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է՝ նպատակը հետպատերազմյան ժամանակահատվածում ԼՂ-ում ստեղծված սոցիալական լարվածության մեղմման համար լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելն է։
Վարկը ԼՂ կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,01 տոկոս տոկոսադրույքով, մինչև 2027 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով՝ վարկի հիմնական գումարի և դրա նկատմամբ հաշվեգրվող տոկոսագումարների վճարումը վարկի մարման վերջնաժամկետում իրականացնելու պայմանով։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին՝ այստեղ