ԱՄՆ Պետդեպարտամենտը մտադիր է նոր գործիք կիրառել Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին միջամտելու համար, այս մասին տեղեկություն է տարածել ՌԴ արտաքին հետախուզության դաշնային ծառայությունը։
Հաղորդվել է, որ ԱՄՆ-ը ծրագրում է զանգվածային բողոքի ցույցեր անցկացնել՝ «Վրաստանում իշխանությունը բռնությամբ զավթելու համար»։
«Միացյալ Նահանգները պայմանավորվել է «համագործակցության» մասին ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոյի հետ Վրաստանի ուղղությամբ՝ միջամտելու Վրաստանում կայանալիք ընտրություններին։
Քվեարկությունից 10-20 օր առաջ պետք է հրապարակվի հաշվետվություն արդար ընտրությունների անցկացման պայմանների բացակայության մասին։ Կամարտահայտության առաջին արդյունքների հրապարակումից հետո կարծիք կներկայացվի ընտրական գործընթացի ժողովրդավարության նորմերին չհամապատասխանելու վերաբերյալ։ Նպատակը «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակը կանխելն է, որը դուր չի գալիս Վաշինգտոնին», - ասվում է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության հայտարարության մեջ։