Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված` սեպտեմբերի 11-ից երկու ամիս տևողությամբ կփակվի Սևանի տրանսպորտային հանգույցի՝ Սևանից դեպի Ծովագյուղ ճանապարհահատվածի երթևեկությունը, հաղորդում է Ճանապարհային դեպարտամենտը։
Այդ ուղղությամբ երթևեկությունը կտեղափոխվի ճանապարհի մյուս գոտի։