Մենք այստեղ եկել ենք աշխատելու, բարձր աշխատավարձ ենք ստանում, «կոխցրած ուր եք ուզում գնալ»։ Եկեք պարզաբանեք՝ ինչ ենք քննարկում, եթե շտապում ենք, եկեք պայմանավորվենք՝ նախագիծը բերենք, ոչ էլ քննարկենք, քվեարկենք, գնա։ Այս մասին ԱԺ-ում օրենքի քննարկման ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
«Կոնկրետացրեք պարոն Մանուկյան, հիմա մաքսախախտման համար ո՞ր մարմինն է պատասխանատվության ենթարկելու մաքսախախտին»,- դիմելով ՊԵԿ փոխնախագահ Արթուր Մանուկյանին՝ ասաց Բագրատյանը։
«Միանշանակ, մաքսային կանոնների խախտման համար պատասխանատվության ենթարկելու է մաքսային մարմինը, բայց առաջարկվում է վարչական վարույթի ընթացքում որոշում կայացնելու լիազորությունը վերապահել այն պաշտոնատար անձին, ով հայտնաբերել է»,- պատասխանեց Մանուկյանը՝ նշելով, որ առաջարկվում է դա կիրառել, եթե մաքսախախտը համաձայն է։
Սերգեյ Բագրատյանի վերոնշյալ խոսքին անդրադարձավ նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ասելով․
«Պարոն Բագրատյան, ձեզ ով էր բան ասել, որ էդպես արձագանքեցիք։ Մի պատասխանեք, անջատեք խոսափողը։ Խնդրում եմ որևէ մեկին այստեղ չմեղադրել որևէ տեղ շտապելու համար։ Ես հաստատ չեմ շտապում»։