Հետևեք մեզ։

BRICS-ի երկրները մեծ ներդրում կունենան գլոբալ անվտանգության գործում. Շոյգու

12:55, 11 սեպտեմբեր 2024
BRICS-ի երկրները մեծ ներդրում կունենան գլոբալ անվտանգության գործում. Շոյգու

BRICS-ի երկրները կարող են լուրջ ընդհանուր ներդրում ունենալ գլոբալ անվտանգության ապահովման գործում՝ ներառյալ ահաբեկչության, ծայրահեղականության և ՏՏ տեխնոլոգիաների հանցավոր նպատակներով կիրառման դեմ պայքարում, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։


«Համոզված եմ, որ BRICS երկրներն ի վիճակի են համատեղ լուրջ ներդրում ունենալ համաշխարհային անվտանգության ապահովման և այնպիսի սպառնալիքների դեմ պայքարում, ինչպիսիք են ահաբեկչությունը, ծայրահեղական գործողությունների տարածումը, անդրազգային հանցագործությունը և տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործումը հանցավոր նպատակներով:

Մենք արդեն ակտիվորեն համագործակցում ենք այս բոլոր ոլորտներում»,- չորեքշաբթի օրը Սանկտ Պետերբուրգում ասել է Շոյգուն՝ անվտանգության հարցերով զբաղվող BRICS և BRICS+ պետությունների բարձր ներկայացուցիչների հանդիպման լիագումար նիստում։